Միմինոի մասին

  • Հայկական և վրացական ուտեստներ, միջազգային ճանաչում ստացած գինիներ` այս ամենը “Միմինո” ռեստորանում կարելի է վայելել համանուն ֆիլմի հաճելի հիշողությունների հետ. ռեստորանի նախամուտքում այցելուներին դիմավորում են “Միմինո” ֆիլմի հերոսների լուսանկարները:




    Ժամանցի այս հարմարավետ վայրը գործում է 2006 թվականից: Ռեստորանում գործում են հայկական, վրացական սրահներ և 10 հոգու համար նախատեսված VIP առանձնասենյակ:
     
    Վրացական սրահի հարդարանքը խոսուն կերպով պատմում է այդ երկրի մշակութային առանձնահատկությունների մասին: Նույն սկզբունքով է ձևավորված նաև հայկական սրահը, որտեղ կարելի է զմայլվել հին հայկական տարազներով զուգված տիկնիկներով:
     
    Ռեստորանում մեղմիկ երանգներով մշտապես հնչում է վրացական կամ հայկական երաժշտություն:

    “Մինինո”-ն առաջարկում է սառը խորտիկներ, աղցաններ, տաք մսային ուտեստներ, խաչապուրիներ և այլ ախորժահամ կերակրատեսակներ: Ճաշացանկը պարբերաբար թարմեցվում է: Ուտեստներն այստեղ պատրաստվում են միայն թարմ և էկոլոգիապես մաքուր մթերքներից:
      
    Ռեստորանը հարուստ է հայկական և վրացական գինիների տեսակներով: Այստեղ կարելի է պատվիրել “Արենի”, “Գետափ Վերնաշեն”, “Խվանչկարա”, “Սապերավի”, “Մուկուզանի” և այլ տեսակի գինիներ, ինչպես նաև գարեջուր, օղի, կոնյակ, շամպայն, վիսկի և այլ ալկոհոլային ըմպելիքներ:
     
    “Մինինո” ռեստորանում կարելի է նախապես սեղան պատվիրել հեռախոսազանգի միջոցով: Այստեղ ժամանակն անցնում է հարմարավետ ու խաղաղ մթնոլորտում: Հայկական ու վրացական մշակույթների այս տեսակ մեկտեղմամբ “Միմինո” ռեստորանը դարձել է երկու երկրների դարավոր բարեկամությունը հաստատող համեղ ու հաճելի խաչմերուկ: