Չաշուշուլի

  • Չաշուշուլին ծագումով Վրաստանից տավարի (հորթի) մսից ճաշատեսակ է: Վրացերենից թարգմանաբար նշանակում է "կծու", այդ իսկ պատճառով այդ ճաշատեսակը խորհուրդ է տրվում պատրաստել կծու պղպեղի մեծ քանակությամբ, սակայն կծվության աստիճանը կարելի է որոշել ըստ ճաշակի: Այս ճաշատեսակը պատրաստվում է իր իսկ հյութի մեջ, ինչն անկրկնելի, միեւնույն ժամանակ նուրբ եւ կծու համ է հաղորդում: Ճաշատեսակը պետք է պատրաստել ղազանի մեջ, որպեսզի միսը չոր եւ կոշտ չստացվի: Որպես կանոն, չաշուշուլին մատուցվում է առանց խավարտի լավաշով: