Չքմերուլի

  • Չքմերուլին հավից պատրաստված վրացական խոհանոցի շատ համեղ ճաշատեսակ է: Կաթնային եւ սխտորային սոուսով պատրաստված տապակած հավն ուղղակի հալչում է բերանում: Շատ համեղ է լավաշը (կամ սպիտակ հացը) թաթախել համեղ սոուսի մեջ եւ ճաշակել հավը: Չքմերուլին կարելի է ուտել եւ տաք, եւ սառը վիճակում: Տաթ վիճակում այն նմանեցնում է տաբակա ճուտիկի, իսկ սառը՝ սացիվիի: