Խինկալի

  • Խինկալին վրացական ազգային ուտեստ է, որը ծագել է վրացական Փշավի, Մտիուլեթի եւ Խեվսուրեթի շրջաններում: Այդ վայրերից խինկալին տարածում ունեցավ Կովկասի տարբեր մասերում: Խինկալին լցոնվում է տարբեր լցոնակներով, հիմնականում համեմունքային: Խինկալին, ինչպես եւ պելմենին, պատրաստվում է խմորից մսային ֆարշի լցոնով, սակայն ի տարբերություն պելմենիի, ֆարշի մեջ շատ կանաչեղեն եւ տարբեր համեմունքներ է ավելացվում, որոնցից մի քանիսը կան միայն Վրաստանում: Խմորի պատրաստման ժամանակ ձու չի օգտագործվում, այլ միայն ալյուր, աղ եւ ջուր: Խինկալին մատուցում են սեւ պղպեղով: Ճաշակում են խինկալին սովորաբար ձեռքերով՝ բռնելով "պոչիկից":