Կուպատի

  • Կուպատին իրենից ներկայացնում է աղացած միս սխտորով եւ մեծ քանակությամբ համեմունքներով, որը լցոնած է աղիքի մեջ եւ ձեւավորված է երշիկի նման: Դա վրացական խոհանոցի ճաշատեսակ է, սակայն այլ ազգեր էլ ունեն մսով կամ լյարդով (լիվեռ) լցոնած նման երշիկներ: Երշիկը մատուցվում է տղեմալի սոուսով, կետչուպով, օղակաձեւ կտրատված սոխով, թթվով, վրան մանրեցված կանաչիով եւ նռան հատիկներով: