Պխալիուլի

  • Վրացիները «պխալիուլի» կամ «պխալի» են անվանում կանաչիից եւ բանջարեղենից ճաշատեսակները, որոնք պատրաստվում են մեկ սկզբնուքով: Բանջարեղենը կամ կանաչին եփում են, ճզմում ջուրը, մանր կտրատում դանակով եւ խառնում համեմունքների, սխտորի, նռան հատիկների եւ պոպոքի հետ: Գարնանը պխալին պատրաստում են ջահել բազուկի կամ բողկի տերեւներից եւ եղինջից: Շատ տարածված է կանաչ լոբուց պխալին: Սակայն, պխալիի թագավորը՝ սպանախից պատրաստված պխալին է