• Վրացական խոհանոց Հայաստանում 

    Վրացական խոհանոցը վաղուց հայտնի է դարձել Վրաստանի սահմաններից դուրս եւ իր արժանի տեղն է գրավում խոհարարական Օլիմպոսում: Շատ քչերին չի հետաքրքրում  վրացական խոհանոցը: Վրացական խոհանոցի –ճաշատսակները հիմնականում համեմունքային են, կծու-քաղցր եւ շատ հագեցնող: Ավելին՝ կանաչեղենի, բանջարեղենի եւ գինու առատությունը դարձնում են վրացական խոհանոցը ոչ միայն համեղ, այլ նաեւ շատ օգտակար: Շատ վրացական ճաշատեսակներ հայտնի եւ սիրված են Հայաստանում: Վրացական խոհանոցի բոլոր ճաշատեսակները անպայման պետք է գեղեցիկ ձեւավորված լինեն:  

    Երեւանում  Վրացական խոհանոցի ողջ բազմազանությունն ըստ արժանվույն կարելի է գնահատել "Միմինո" ռեստորանում: «Միմինո» - ն միակ վրացական խոհանոցի ռեստորանն է Հայաստանում, որտեղ կարող եք վայելել վրացական խոհանոցի գլուխգործոցները եւ, միեւնույն ժամանակ, ընկղմվել բոլորի կողմից սիրված «Միմինո» ֆիլմի մթնոլորտին:

    Մեր ռեստորանի աշխատակազմը ցանկանում է ձեզ «Բարի ախորժակ»:


Վրացական խոհանոց

Խինկալի

08 October 2013

Խինկալին վրացական ազգային ուտեստ է, որը ծագել է վրացական Փշավի, Մտիուլեթի եւ Խեվսուրեթի շրջաններում: Այդ վայրերից խինկալին տարածում ունեցավ Կովկասի տարբեր մասերում: Խինկալին լցոնվում է տարբեր լցոնակներով, հիմնականում համեմունքային: Խինկալին, ինչպես եւ պելմենին, պատրաստվում է խմորից մսային ֆարշի լցոն...

Աջարական խաչապուրին թխում են նավակի տեսքով եւ լցոնում ձվով...

Կուպատի

08 October 2013

Կուպատին իրենից ներկայացնում է աղացած միս սխտորով եւ մեծ քանակությամբ համեմունքներով, որը լցոնած է աղիքի մեջ եւ ձեւավորված է երշիկի նման: Դա վրացական խոհանոցի ճաշատեսակ է, սակայն այլ ազգեր էլ ունեն մսով կամ լյարդով (լիվեռ) լցոնած նման երշիկներ: Երշիկը մատուցվում է տղեմալի սոուսով, կետչուպով, օղակաձե...

Չաշուշուլի

08 October 2013

Չաշուշուլին ծագումով Վրաստանից տավարի (հորթի) մսից ճաշատեսակ է: Վրացերենից թարգմանաբար նշանակում է "կծու", այդ իսկ պատճառով այդ ճաշատեսակը խորհուրդ է տրվում պատրաստել կծու պղպեղի մեծ քանակությամբ, սակայն կծվության աստիճանը կարելի է որոշել ըստ ճաշակի: Այս ճաշատեսակը պատրաստվում է իր իսկ հյութի մեջ, ի...

Կովկասյան խորովածը մանր կտրատված ճաշատեսակ է, որը սովորաբար մարինացված է լինում եւ պատրաստվում է մետաղյա կամ փայտյա շամփուրների վրա:...

Օջախուրի

08 October 2013

Օջախուրին վրացական ազգային ճաշատեսակ է, որն իրենից կարտոֆիլով տապակած միս է ներկայացնում: Այն պատրաստվում է մսի տարբեր տեսակներով (տավարի, խոզի եւ անգամ հավի), կարտոֆիլով, համեմունքներով եւ ավանդապես մատուցվում է կեցիի վրա:...

Խաչապուրի

08 October 2013

Խաչապուրին վրացական խոհանոցի ճաշատեսակ է, վրացական ազգային հրուշակեղեն, որն իրենից ներկայացնում է պանրով լոշիկ:...

Սացիվի

08 October 2013

Սացիվին վրացական սոուս է եւ այդ սոուսով պատրաստված ճաշատեսակ: Մեծ տարածում են ստացել սացիվի սոուսով պատրաստված տնային թռչյունները. հնդակավը, բադը, սագը, չնայած որ այդ սոուսով մատուցում են նաեւ այլ միս եւ անգամ ձուկ:...

Չքմերուլի

08 October 2013

Չքմերուլին հավից պատրաստված վրացական խոհանոցի շատ համեղ ճաշատեսակ է: Կաթնային եւ սխտորային սոուսով պատրաստված տապակած հավն ուղղակի հալչում է բերանում: Շատ համեղ է լավաշը (կամ սպիտակ հացը) թաթախել համեղ սոուսի մեջ եւ ճաշակել հավը: Չքմերուլին կարելի է ուտել եւ տաք, եւ սառը վիճակում: Տաթ վիճակում այն ն...

Այդ երկու մթերքների համադրությունը հիշեցնում է կովկասյան խոհանոցը, հատկապես՝ վրացական, որին հատուկ է բանջարեղենային ճաշատեսակների բազմազանությունը, որի բավականին մեծ մասը պատրաստվում է սմբուկով: Դրանք մատուցում են ինչպես առանձին, այնպես էլ տարբեր համեմունքներով եւ սոուսներով...

Ջոնջոլի

08 October 2013

Ջոնջոլին վրացական խոհանոցի ամենավառ եւ յուրահատուկ դելիկատեսներից է, տարբեր ճաշատեսակների համար տարածված համեմունք է: Այն հաճելի, թույլ թթու-կծու կապերսի համ ունի:...

Պխալիուլի

08 October 2013

Վրացիները «պխալիուլի» կամ «պխալի» են անվանում կանաչիից եւ բանջարեղենից ճաշատեսակները, որոնք պատրաստվում են մեկ սկզբնուքով: Բանջարեղենը կամ կանաչին եփում են, ճզմում ջուրը, մանր կտրատում դանակով եւ խառնում համեմունքների, սխտորի, նռան հատիկների եւ պոպոքի հետ: Գարնանը պխալին պատրաստում...